«Ֆեյքերի» օրինագծից ոչ ոք չի հրաժարվում, դեռ մի բան էլ միացողներ կան

«Ֆեյքերի» օրինագծից ոչ ոք չի հրաժարվում, դեռ մի բան էլ միացողներ կան

Այսօր տեղեկություն տարածվեց, թե «ֆեյքերի մասին» օրինագծի հեղինակներից մի քանիսը հնարավոր է՝ հետ կանեչն իրենց ստորագրությունները։



 



Ըստ այ տեղեկությունների՝  նախագծի հեղինակ պատգամավորներից մի քանիսն արդեն ԱԺ իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ համաձայն չեն նախագծի հետ և ստորագրելիս չեն պատկերացրել, թե ինչի տակ են ստորագրում: Պարզապես գործընկերային փոխհարաբերությունները չփչացնելու մղումով են միացել նախագծին՝ չխորանալով մանրամասների մեջ: 



 



Ճշտելու համար, թե որքանով են համապատասխանում այս տեղեկությունները իրականությանը՝ Hraparak.am-ը կապ հաստատեց նախագծի հեղինակներից Դավիթ Հարությունյանի հետ, ով ասաց, որ առաջին անգամ է նման բան լսում։



«Ես չեմ լսել նման նախաձեռնության մասին նախագծից հրաժարվելու վերաբերյալ»,-ասաց Դ․ Հարությունյանը։ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ինքը տեղյակ չէ, որ օրինագծի հեղինակներից որևէ մեկը ցանկանում է հետ վերցնել իր ստորագրությունը։



Զրուցեցինք նաև նախագծի հիմնական հեղինակ Արփինե Հովհաննիսյանի հետ, ով ևս ասաց, որ նման բան չկա և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։



«Նման խոսակցություններն անհիմն են, ինձ նման տեղեկություն հայտնի չէ, ավելին՝ եղել են մարդիկ, ովքեր ցանկություն էն հայտնել միանալու նախագծին»,-ասաց Ա․ Հովհաննիսյանը։



 



Վահե Մակարյան