Ադրբեջանի և Հայաստանի նախագահները համատեղ պետք է աշխատեն հակամարտության կարգավորման շուրջ. Մորնինգստար

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները համատեղ պետք է աշխատեն հակամարտության կարգավորման շուրջ. Մորնինգստար

Ուկրաինայի իրավիճակը ի ցույց դրեց ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը: Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինայի իրադարձություններն ի ցույց դրեցին երկու պետությունների միջև հարաբերությունների կարևորությունը: Ադրբեջանը և ԱՄՆ-ը պետք է աշխատեն փոխհարաբերությունների ամրապնդման շուրջ, գրում է Trend-ը:



 



«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանում անկայունություն է ստեղծում, ինչն առավելություն չի տալիս կողմերից ոչ մեկին: Ադրբեջանի և Հայաստանի նախագահները համատեղ պետք է աշխատեն հակամարտության կարգավորման շուրջ»,- նշել է դեսպանը:



 



Նրա խոսքերով`դա շատ բարդ կլինի անել`առանց Ռուսաստանի հետ համագործակցելու:



 



«Մենք նաև, այսպես ասած, ժողովրդական դիվանագիտության նախագծով կապ ենք պահում հայերի և ադրբեջանցիների միջև: Դա երկու ժողովուրդներին և պետություններին խաղաղության կնախապատրաստի»,- ասել է նա: