ՊԵԿ նախագահից դարձաք նախարար, կարո՞ղ եք դիմանալ...

ՊԵԿ նախագահից դարձաք նախարար, կարո՞ղ եք դիմանալ...

«ՊԵԿ նախագահից դարձաք նախարար, կարո՞ղ եք դիմանալ աստիճանակարգի իջեցմանը եւ աշխատել շարքային նախարար, թե՞ լինելու եք սուպերնախարար, եւ միավորվելու են երկու ոլորտները»,- երեկ մեր լրագրողի հարցին նորանշանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շատ բարձր տրամադրությամբ պատասխանել է. «Մի քանի օր սպասեք, ամեն ինչ պարզ կլինի:



 



Երբ քննարկումներն ավարտվեն, հրամանագիր կլինի, որոշում կլինի՝ դուք կիմանաք։ Ինչո՞ւ եք շտապում, մի քանի օր համբերեք, որոշում կլինի՝ կիմանաք»: Հիշեցնենք, որ խոսվում է ֆինանսների նախարարության կազմում հարկային եւ մաքսային կառույցների միավորման մասին: