Ո՞ւմ շահն ա

Ո՞ւմ շահն ա

Մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակված Հասմիկ Պողոսյանին երեկ մեր լրագրողը հարցրել է՝ վատ չե՞ք զգում, որ Ձեր վերանշանակումը «հակամշակութային» որակվեց, որովհետեւ նախարարը չի տիրապետում ոլորտին: Ի պատասխան, տիկին Պողոսյանը հորդորել է հանիրավի մեղադրանքներ չհասցնել եւ փաստերով խոսել: Լրագրողը հիշեցրել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի ընտրությունները, երբ հայտերը գաղտնի էին պահվում, եւ արդյունքում ընտրվեց մեկը, ում արժանիքն Օպերայի մայլում ապրելն է: «Ասելով հո չի՞, բոլորս հետեւել ենք ընտրություններին: Ամեն ինչն օրինականության սահմաններում ա արվել:



 



Ես մի հատ ուզում եմ իմ հարցը տամ՝ էդ ո՞ւմ հետաքրքրությունն ա, ո՞ւմ շահն ա էսօր, որ Օպերայի թատրոնը չաշխատի: Ո՞վ ա ուզում: Այսինքն, մեր հասարակությանը, բոլորին ավելի ձեռ ա տալիս, որ, երբ պրոբլեմներ են լինում, լուծումներ չստանան: Հետո, հենց էդ խնդիրները լուծվեն, մենք սկսում ենք ասել՝ ինչի՞ ենք սենց արել, ինչի՞ նենց չենք արել: Ես համարում եմ, որ մեր թատրոնի ընտրությունները, որ կարող էին ընտրություններ չլինել, որովհետեւ մեր խնդիրը նա էր, որ գործընթացը թափանցիկ լինի... Ցանկացած մարդ կարա ցանկացած բան ասի, բայց հո տենց չի՞: Նայելով, ուսումնասիրելով, կարաք համոզվեք, որ դա արդարացի գործընթաց ա»: