Ղարաբաղը ամբողջությամբ ժողովրդավար պետություն է. Եվրախորհրդարանի անդամ

Ղարաբաղը ամբողջությամբ ժողովրդավար պետություն է. Եվրախորհրդարանի անդամ

Եվրոպան պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Եվրախորհրդարանի անդամ Ինակի Իռազաբալբեիթիա Ֆերնանդեսը՝ ծնոնդեվ Իսպանիայի մաս կազմող Բասկերի երկրից որը պայքարում է Իսպանիայից անկախանալու և ճանաչման համար: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԼՂՀ-ն կճանաչվի միջազգային հանրության կողմից:



 



«Մենք օրեր առաջ Ղարաբաղում էինք, թեև սպասում էինք, որ պետք է տեսնենք տանկեր, զինված մարդիկ, բայց դա ամբողջությամբ ժողովրդավար պետություն է, որը փորձում է ձեռք բերել նոր արժեքներ: Մարդիկ այնտեղ հանգիստ քայլում են փողոցում: Ես այդ երկրի պատկերը ինձ հետ տանելու եմ ու միշտ ինձ հետ է լինելու»,-ասել է Ֆերնանդեսը:



 



Իսպանիայի խորհրդարանի մեկ այլ անդամ՝ Ինարիտու Գարսիան, ով նույնպես ծնունդով Բասկերի երկրից է, նշել է, որ Եվրոպական Միությունն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի հարցի կարգավորման ուղղությամբ և ԼՂՀ-ն բանակցությունների մասնակից դարձնելու ուղղությամբ:



 



«Ինչպես Կոսովոյի պարագայում խնդիրը արագ կարգավորում ստացավ և ճանաչվեց միջազգային հանրության կողմից, այդպես էլ պետք է լուծվի Ղարաբաղի խնդիրը: Խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա»,-ասել է նա:



 



Եվրախորհրդարանի անդամները նաև խոստացել են, որ իրենց կողմից առաջին քայլը լինելու է Եվրախորհրդարանում ԼՂ խնդրի կարգավորման հարցը բարձրացնելը: