Հովիկ Աբրահամյանը երկնքում չի սավառնում

Հովիկ Աբրահամյանը երկնքում չի սավառնում

«Նոր կառավարությունը ձևավորվել է և եթե այլ նշանակումներ լինեին` մենք կասեինք սպասենք հարյուր օր, կամ սպասենք կես տարի, սակայն կառավարության կազմում այնպիսիք են` ում մենք նախկինում տեսել ենք այլ պաշտոններ զբաղեցնելիս: Ես այդքան էլ լավատես չեմ, որ նոր կառավարությունը կարող է լուծել այդ խնդիրները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հավելելով, որ ինքը թերահավատ է, քանի որ նշանակաված նախարարներից շատերը հայտնի գործարարներ են և ունեն տնտեսական մենաշնորհներ շուկայում։ Նա որպես օրինակ մատնանշեց ֆինանսների նորանշանակ նախարար, նախկինում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:



Սաֆարյանի խոսքով կառավարությունը, պետք է լուծի տնտեսական աճի պահանջվող ներդրումների հարցը .«Թերահավատ եմ, որովհետև բարեփոխումների իրականացումը չեմ կարող սպասել մի թիմից, ովքեր նախկինում պաշտոնավարել են:



Օրինակ Դավիթ Հարությունյանը, ով եղել է արդարադատության նախարար և փաստ է, որ մեր արդարադատության համակարգը չի կայացել»։ Հակադարձելով Ստյոպա Սաֆարյանին ՀՀԿ պատգամավորը ասաց. «Մի բան հստակ է՝ տուր իշխանություն և փորձիր հավատալ»։  Մինասյանի խոսքով Սաֆարյանի բերած օրինակները իրականության հետ կապ չունեն։ «Օրինակ Հովիկ Աբրահամյանին ես երկար տարիներ ճանաչում եմ:Մարդ որը իրատես է ու գիտի Հայաստանի իրականությունը և եթերում չի սավառնում և աշխատում է : Նույնը վերաբերում է Դավիթ Հարությունյանին, ով շատ պատրաստված ու կիրթ մարդ է»։