Սահակյանիզացիա

Սահակյանիզացիա

ԱԺ քառօրյայի վերջին օրը «սահակյանիզացիա» էր տիրում ԱԺ միջանցքներում, հատկապես պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Հովհաննես Սահակյանի սենյակում` թանկարժեք կոնյակի բուրմունքին ներխառնված:



 



Գալուստ Սահակյանը շնորհավորել էր յուր կրտսեր անվանակցին. Արման Սահակյանը («Սովրանոյի») «դոնի» կեցվածքով ու կոնյակ ըմպելու մաներայով արձանագրում էր, որ ԱԺ-ում այլեւս ընտրվելու են միայն Սահակյանները, իսկ օրվա ավարտին, երբ լուր տարածվեց, որ կադաստրի վարչության պետ է նշանակվելու Մարտին Սարգսյանը, ԱԺ-ում սկսեցին խոսել, որ Հայաստանում միայն երկու «իզացիա» կարող է տեղի ունենալ՝ «սահակյանիզացիա» եւ «սարգսյանիզացիա»: