ԲՀԿ պատգամավորը վայր դրեց մանդատը

ԲՀԿ պատգամավորը վայր դրեց մանդատը

Ազգային ժողովի "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն Ազգային ժողովի նախագահին պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:



 



Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը հրաժարվել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից:



 



ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատգամավորի այս քայլը բացատրել է առողջական խնդիրներով, նշելով՝ որ նա արտասահմանում երկարատև բուժում ստանալու կարիք ունի: