Վանաձոր քաղաքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք

Վանաձոր քաղաքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ օգոստոսի 4-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցում գտնվող «Բաթումի» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ անտառում, նկատվել է պայթուցիկ սարքին նմանվող իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերվել է ուսումնական ականանետի արկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: