Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝



Օգոստոսի 3-7-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ:



Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:



Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով:




Երևանում՝



Օգոստոսի 3-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:



Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:




Երևանի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.



• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.80C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.70C