Մեկնարկել է Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ասյօր տեղի է ունեցել Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի բացման պաշտոնական արարողությունը: Խորհրդաժողովի մասնակիցներին իր ուղերձն է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որում, մասնավորապես, նշվում է. «Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից ի վեր հայ դպրությունը և հայ ուսուցիչները եղել են մեր ազգային ինքնությունը պահպանող հիմնական շարժիչ ուժը։ Մեր իրականության մեջ ուսուցիչը ոչ միայն գիտելիք է փոխանցել իր սաներին, այլև եղել է աշակերտների ազգային ինքնագիտակցության ամրապնդման հիմնական պատասխանատուն։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, դարձել է աշ-խարհասփյուռ հայության ազգապահպանման ու զարգացման երաշխավորը, բայց դրանով բնավ չի նվազել հայ ուսուցչի դերը ո՛չ հայրենիքում, ո՛չ էլ սփյուռքում։ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է աշխարհասփյուռ մեր ժողովրդի հայապահպանության գործում և շարունակաբար ավելացնելու է իր ջանքերն այս ուղղությամբ։ Այժմ Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ կրթական խորհրդաժողովի հովանու ներքո հնարավորություն է ստեղծվում համախմբելու բոլորիդ՝ ազգային կրթական խնդիրները քննարկելու նպատակով։ Վստահ եմ, որ այս խորհրդաժողովը հայ դպրության նոր և կարևոր հանգրվա¬նի դեր է կատարելու։ Համոզված եմ, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են Հայաստանի և Սփյուռքի կրթական խնդիրները համապարփակ քննարկելու և զարգաց¬ման նոր ծրագրեր մշակելու համար։ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ կրթական խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ հայ դպրության զարգացման»:
Բացմանը հնչել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնության գրերը:
Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Նա մասնավորապես նշել է. «19 երկրներից Հայաստան ժամանած 100 պատվիրակները 4 օրերի ընթացքում կքննարկեն կրթության ոլորտում իրենց հուզող հարցերը։ Մենք մեծապես կարևորում ենք այս աշխատանքները և համոզված ենք, որ խորությամբ կվերլուծվեն և կարժևորվեն մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները, շահագրգիռ քննարկումներ կծավալվեն հայապահպանության, մեր կրթամշակութային արժեքների միասնության ամրապնդման, համահայկական մտածողության մշակման գործում` անշուշտ, պահելով ու հարգելով Հայաստանի և Սփյուռքի մոտեցումների տարբերությունները։ Անկախություն ձեռքբերելուց հետո Հայաստանի Հանրապետությունը մշտապես հետևում է ձեր նվաճումներին, կարևորում է ձեր խնդիրները, երկրում իրակա¬նացվող բազ¬մաբնույթ ծրագրերի միջոցով փորձում է համախմբել ողջ հայությանն անկախ պետության շուրջ: Խնդրում եմ, որ անսասան մնաք մեր նախնյաց ավանդներին՝ ազգային դպրությանը, ազգային գաղափարին, հոգևոր-մշակութային արժեքներին, միշտ հավատարիմ մեր համառ ստեղծագործ կամքին»,-նշել է Կ. Հարությունյանը` խորհրդաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք` հանուն հայոց պետականության հզորացման ու մեր համազգային նպատակների իրականացման:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն իր ելույթում նշել է, որ յուրաքանչյուր ազգի հիմքը նրա լեզուն և մշակույթն է: «Հազարամյակների ընթացքում պետականությունը կորցրած մեր ազգը գոյատևեց և իր պետականությունն ստեղծեց իր մշակույթի և լեզվի, գրի ու գրականության շնորհիվ: Այդ արժեքների պահպանումը դուք եք, սիրելի ուսուցիչներ»,-նշել է Սերգեյ Մանասարյանը:
Նշենք, որ խորհրդաժողովը կանցկացվի օգոստոսի 4-8-ը, Աղվերանում, որին մասնակցում է 134 ներկայացուցիչ` 19 երկրից: Մասնակիցները Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ են` ի դեմս Թեմական կրթական խորհուրդների, համայնքների ներկայացուցիչների, կրթօջախների հոգաբարձուների, տնօրենների, ուսուցիչների: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:
Առաջին անգամ Համահայկական կրթական խորհրդաժողովն անցկացվել է 2004թ, որին մասնակցել է 25 երկրի 125 ներկայացուցիչ:
Այս տարի խորհրդաժողովն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող դպրոցական միջոցառումների անցկացման և համապատասխան նյութի դասավանդման խնդիրներին: Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվելու է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար: