Եկեք չթերագնահատենք մեր բանակը

Եկեք չթերագնահատենք մեր բանակը

«Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար Կորյուն Ղումաշյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում նոր ֆիդայական պատերազմ սկսելու եւ ռազմաճակատ մեկնելու ոմանց կոչերին։ «Ոչ մի ազատամարտիկ թող այդպիսի հայտարարություն չանի, որ դիրքեր է ուզում գնալ, մենք պետություն ունենք, մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար։



 



Ես չեմ ասում, թե մեր ազատամարտիկները վատ նպատակ ունեն, բայց դա կլինի էն ֆիդայական կռիվը, իսկ մենք այդ ֆիդայական կռիվը չենք անելու, այսօր շատ գրագետ, խելամիտ կռիվ պետք է տանք, որպեսզի կարողանանք հաղթել։ Իսկ ինչ-որ մեկն անուն հանելու համար ասում է, որ ես կարող եմ զորք հավաքել, գնալ ճակատ, ես իրեն ամոթանք կտամ։ Մենք ունենք պետություն, բանակ, իսկ եթե պետք եղավ, նախարարը հրաման տվեց, այդ ժամանակ բոլոր ազատամարտիկները պատրաստ են կանգնելու սահմաններին, խնդիր չկա։ Եկեք չթերագնահատենք մեր բանակը»։




Հարցազրույցը՝ ամբողջական ավելի ուշ։