Հայաստանում ինչքան շատ սկլերոզ լինի, էնքան իշխանավորի համար լա՜վ, դուք այդ ի՞նչ եք անում…

Հայաստանում ինչքան շատ սկլերոզ լինի, էնքան իշխանավորի  համար լա՜վ, դուք այդ ի՞նչ եք անում…


Հայաստանում, ֆլեշմոբը մի քիչ այլ կերպ պետք է անել: Թե որտեղ ինչ կերպ են որևէ հարցի նկատմամբ ուշադրություն գրավում, իրենց գործն է, բայց մեզ մոտ վեդրոյով սառը ջուր չէ, եռացող ջուր էլ լցնես գլխիդ, մեկը ձեռքդ չի բռնի ու ասի՝ էդ ինչի՞ համար ես անում: Որ չիմացա՝ մեր հայտնի- անհայտները սկլերոզի բուժման համար գլխներին սառույցով ջուր են լցնում, գլխումս կարճ միացում գնաց ու բոլոր գծերն իրար խառնվեցին.
-Ի՞նչ ես ուզում աղջիկ կամ պատանի ջան,- ուզում եմ հարցնել: - Զովանա՞լ ես ուզում, գնա քո համար սառը դուշի տակ մտիր ու էնքան զովացիր՝ մինչև տաքերն անցնեն: - Սկլերոզի դեմ ես պայքարում, ուշադրություն ես ուզում հրավիրել, սառը ջուրը վերցրու ու գնա իշխանավորների գլխին լցրու: - Նրանք մի պահ կսարսռան, կդողան, հետո ատամները զնգզնգացնելով կասեն՝ ախր Հայաստանում ինչքան շատ սկլերոզ լինի, էնքան մեզ համար լա՜վ, դուք այդ ի՞նչ եք անում…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ