Էդոն՝ աղջկա՝ թիկնապահների ուղեկցությամբ դասի գնալու մասին

Էդոն՝ աղջկա՝ թիկնապահների ուղեկցությամբ դասի գնալու մասին

Երեկ մեր լրագրողը Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հարցրել է, թե ԲՀԿ-ականների՝ իշխանություններին ուղղված հոխորտանքներն ինչպե՞ս են անդրադարձել Ծառուկյանի անվտանգության վրա, նրա նկատմամբ հետապնդումներ կամ սպառնալիքներ կա՞ն: Էդոն անկեղծացել է. «Ճիշտն ասած՝ չեմ նկատել, բայց սպասելի ա, դրա համար մենք ավելի ուժեղացրել ենք մեր գործողությունները»: Իսկ ինչո՞ւ է իր աղջիկը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ սովորելու գնում թիկնապահների ուղեկցությամբ, որոնք սպասում են միջանցքում եւ վերջերս էլ վիրավորել էին դասախոս Ալեքսանդր Սաֆարյանին: Էդոն ասել է, թե աղջիկն «ախրաննիկների» կարիք չունի, բայց. «Ինչ ա, վարորդ ունենալու իրավունք չունի՞»: Իրականում, մեր հրապարակումից հետո, Էդոն անձամբ ներողություն է խնդրել Ալեքսանդր Սաֆարյանից ու նրան տեղեկացրել, որ ինքը խիստ պատժել է այդ «հաստագլուխներին»: