Անդամագրվում ենք հիմնադիր անդամի իրավասություններով

Անդամագրվում ենք հիմնադիր անդամի իրավասություններով

Շատերը հույս ունեին, որ հոկտեմբերի 10-ին ոչինչ էլ չի ստորագրվի, եւ Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն կոչված կառույցներին անդամագրվելու անհրաժեշտություն չի լինի, իսկ այդ կառույցներն այդպես էլ կմնան թղթի վրա: Սակայն երեկ արդեն պարզ դարձավ, որ, այնուամենայնիվ, փաստաթուղթն ստորագրվելու է: Երեկ արդեն Սերժ Սարգսյանը Մինսկում էր, եւ այսօր առավոտյան նախատեսվում է մեր անդամության հետ կապված ստորագրման արարողությունը: Լավատեղյակներն ասում են, որ մենք անդամագրվում ենք հիմնադիր անդամի իրավասություններով եւ ղեկավար կառույցում ունենալու ենք հիմնադիրների համար նախատեսված թվով նախարարներ՝ երեք նախարար: