Եռյակի դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով

Եռյակի դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով

Եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել եւ մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները: Թերեւս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը «պաուզա» կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշգրտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով: Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ կդառնա՝ եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ մեծ ընդմիջում կվերցնի մինչեւ հունվար-փետրվար՝ մինչեւ Մաքսային միությանը մեր անդամագրման ավարտը: Ի դեպ, լուրեր հասան, որ Ծառուկյանն այս հարցերով մեկնել է արտերկիր՝ ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ հրահանգներ ստանալու, սակայն Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հայտնեց, որ այսօր Ծառուկյանը Հայաստանում է: «Արդյոք նախօրեին բացակայե՞լ է երկրից եւ որտե՞ղ է եղել» մեր հարցին խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, բայց այլեւս չպատասխանեց մեր զանգերին: