Չի բացառվում, որ 2015-ի փետրվարին ԲՀԿ-ն հայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին

Չի բացառվում, որ 2015-ի փետրվարին ԲՀԿ-ն հայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին

Օրերս ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, թե չի բացառվում, որ 2015-ի փետրվարին ԲՀԿ-ն հայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին: Այդ դեպքում բովանդակային առումով ի՞նչ կփոխվի՝ հարցրինք ԲՀԿ-ի հանրահավաքային հռետոր Միքայել Մելքումյանին: Վերջինս լիաթոք ծիծաղելուց հետո ասաց. «Երբ որ փաստը տեղի կունենա, էն ժամանակ կխոսենք»: Կարող է տեղի չունենալ, ու այդպես էլ կենտրոնամետ ընդդիմությո՞ւն մնաք: «Փոխվելուց հետո շատ տարբեր բաներ կարող են փոխվել, օրինակ, եթե դու ընդդիմադիր ես, տարբեր բաներից օգտվում ես՝ հայտարարությունների, հարցուպատասխանի ժամին, ամենատարբեր բաներից»: Այսինքն, տեխնիկակա՞ն բնույթի փոփոխություն կլինի: «Չէ, տեխնիկական չէ, շատ-շատ բաներ կարող է լինեն»: Օրինակ, ընդդիմություն դառնալուց հետո Գագիկ Ծառուկյանը հեշտությամբ, ուղիղ տեքստով կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես գործընկեր ընդդիմադիրները: «Լավ, լավ, եկեք «եթե»-ներով չխոսենք, երբ փաստը կլինի, նոր կխոսենք»: