Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2015-ին. Նիկոլայ Տիմոֆտի

Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2015-ին. Նիկոլայ Տիմոֆտի

Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի 2015 թվականին: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Քիշնևում երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

«Անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը կարագացնի պետական կառույցների արդիականացման գործընթացը, թույլ կտա բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը»,- ասել է Տիմոֆտին:

Նա կարծում է, որ պետության համար չկա զարգացման այլ ճանապարհ: «Համոզված եմ, որ մոտակա տարիներին համատեղ ջանքերով մենք կկարողանանք Մոլդովան մոտեցնել եվրոպական չափանիշներին, և կշարժվենք դեպի մեր վերջնական նպատակը՝ ԵՄ-ին անդամակցում»,- նշել է նախագահը: