Թովմաս Պողոսյանը պարգևատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով

Թովմաս Պողոսյանը պարգևատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով։



ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով Թովմաս Պողոսյանին, կարևորել է հայ երգարվեստում նրա անցած ստեղծագործական ուղին, որով նա, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, որպես նվիրյալ, տասնամյակներ շարունակ, զարգացրել և ամրապնդել է հայ ազգային մշակույթը՝ ինչը, նրա բնորոշմամբ՝ ամենակարճ ուղին է դեպի համաշխարհային մշակույթ: Նա կարևորել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ջանքերը՝ պետության և հասարակության համար ամենավճռորոշ շրջանում հիմնադրելով «Սայաթ-Նովա» մշակութային միությունը և սերունդներին հասցնելով հայ ազգային-գուսանական մշակույթը: Նա շնորհակալություն է հայտնել Թովմաս Պողոսյանին՝ մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի և հայ մշակույթի զարգացման գործում անգնահատելի վաստակի համար:



ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել անկախ հայրենիքում ԱԺ բարձր պարգևի արժանանալը: