Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում երկու համերգ կունենա

Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում երկու համերգ կունենա

Ֆրանսիացի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կլայդերմանը հանդես կգա Հայաստանում:



Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են համերգի կազմակերպիչ «Invitro Production» ընկերությունից, արտիստը կունենա երկու համերգ:



«Ռիչարդ Կլայդերմանը մարտի 13-ին և 14–ին հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից»,-նշել են ընկերությունում:



Ռիչարդ Կլայդերմանը սկսել է դաշնամուր նվագել իր հոր ղեկավարությամբ, ով երաժշտության ուսուցիչ էր: 12 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա, և ուսման համար վճարելու, ինչպես նաև կատարելագործվելու համար սկսել է նվագել: Համաշխարհային ճանաչում ունեցող «Ballade pour Adeline» ստեղծագործությունը, որը գրել է Պոլ դե Սեննեվիլինը, նրան աստղ է դարձրել: