Հայաստան` գազի մատակարարումը վերականգնվել է
![Հայաստան` գազի մատակարարումը վերականգնվել է](https://hraparak.am/uploads/images/9cd216b849506c9e99131674ccdc698c.jpg)
Վերականգնվել է Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, տեղեկացնում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամլո ծառայությունը։
Հիշեցնենք՝ գազի մատակարարումը երեկ ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր, քանի որ Կազբեկի շրջանում քարաթափման հետևանքով վնասվել էր հիմնական գազատարը։
Կարծիքներ