Այս մեկը չեղա՜վ, Ռոզա մայրիկ…

Այս մեկը չեղա՜վ, Ռոզա մայրիկ…

Ընթերցողին եմ դիմում.



Երբ թերթում մի բան են գրում ու փաստ մեջբերում, փաստը իմանալուց հետո ավելի կարևոր է ձեր եզրահանգումը: Այն կարող է դառնալ նաև գնահատական:



«Ժողովուրդ» լրաթերթը մի շատ հետաքրքիր փաստ է մեջբերում, երբ վարչապետն ու Սամվել Կարապետյանը Ծառուկյանից տուն են գնացել՝ «բարիշեցնելու նպատակով», Ծառուկյանի մայրն ասել է. «Իրենք դեռեւս պետք է այս երկրում ապրեն, երեխաներ ունեն, որոնք դպրոցում են սովորում, նման առճակատման գնալով՝ իրենք արդյունքի չեն հասնելու»:



Ծառուկյանի մորից ավելի լավ գնահատական որևէ մեկը այս իշխանությանը չի կարող տալ: « Իրենք դեռևս պետք է այս երկրում ապրեն».



Իսկ այս երկրում ապրելու համար հարկավոր է, որ քաղաքացին աչքերը փակի ու ասի՝ ամեն ինչ լավ է: Իսկ Գագիկ Ծառուկյանը պիտի կորցնի այն, ինչ ունի: Ու դեռ պարզ չի՝ մի շապիկով կպրծնե՞ր, թե՞ իրեն իր շապիկի միջից էլ կհանեին:



Այս երկրում ապրելու համար անհրաժեշտ է, որ առճակատման չգնան նախագահի հետ:



«Երեխաներ ունեն». սա արդեն մարդկային բանականությունից դուրս է. փաստորեն իշխանությունը այս կետին էլ կգնա, ամենաթույլ կետին: Արդեն շրջապատին էին «խփում», աստիճանաբար կնեղանար շրջանակը:



«Առճակատման գնալով՝ իրենք արդյունքի չեն հասնելու»: Սա արդեն յուրօրինա կոչ է բոլոր պաշտոնյաներին ու ժողովրդին՝ տեղներդ նստեք ու ինչ ասում են, արեք:



Այս մեկը չեղա՜վ, Ռոզա մայրիկ...



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ