Սեյրան Օհանյանին փորձում են հրապարակային՝ հանրության կողմից ընդունելի գործիչ դարձնել

Սեյրան Օհանյանին փորձում են հրապարակային՝ հանրության կողմից ընդունելի գործիչ դարձնել

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ոչ միայն սկսել է ավելի հաճախ երեւալ էկրանին, այլեւ տարբեր մրցանակաբաշխությունների, տոնական արարողությունների մասնակցել, հրապարակային ելույթներ ունենալ: Եվ անգամ տիկնոջ հետ հանդես գալ: Երեկ նա Մարտի 8-ին ընդառաջ տոնական ցերեկույթին է մասնակցել: Ամեն ինչից նկատելի է, որ նրան փորձում են հրապարակային՝ հանրության կողմից ընդունելի գործիչ դարձնել: Ընդ որում՝ առավելապես քաղաքացիական կերպարում, այլ ոչ թե զինվորականի: