Սերժ Սարգսյանը հաստատել է ՄԻԵԴ-ում Հայաստանի թեկնածուների ցուցակը

Սերժ Սարգսյանը հաստատել է ՄԻԵԴ-ում Հայաստանի թեկնածուների ցուցակը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը։



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով եւ 56-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության եւ թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի 35-րդ եւ 36-րդ կետերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի մարտի 2-ի նիստի թիվ 9 արձանագրությունը եւ կից փաստաթղթերը՝ նախագահը որոշում է կայացրել.



1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ համաձայն հավելվածի:



2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն հրամանագրի 1-ին կետով հաստատված ցուցակը անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների եւ ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:



Նշենք, որ կայացա մրցույթում պաշտոնապես հաղթող էին ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը եւ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: