Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է

Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության նոր ղեկավարների անուններն կհստակեցվեն հաջորդ շաբաթ, երբ խմբակցության բոլոր անդամները գործուղումներից կվերադառնան ունիստ կհրավիրեն: Hraparak.am-ի տեղեկություններով ամեն դեպքում ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չի ստանձնի խմբակցության քարտուղարի պաշտոնը՝ հակառակ այդ մասին շրջանառվող լուրերի:



Ի դեպ, վերջին հարցազրույցներից մեկում ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ խմբակցությունում նախնական քննարկում է եղել, եւ խմբակցության քարտուղարի պաշտոնում նախնական ընտրությունը կանգ է առել ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանի վրա, բայց մեր տեղեկություններով Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում այս պահին ամենահավանական թեկնածուն Միքայել Մելքումյանն է: ԲՀԿ խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը: