Հիմա էլ Տարո՞նն է խառը…

Հիմա էլ Տարո՞նն է խառը…

Նուբարաշենի ՔԿՀ- ի մոտ տեղի ունեցած սպանության հետքերը դեռ շատ են տանելու պաշտոնյաների շրջապատն ու դռները: Եթե մի քանի օր առաջ ուղղակիորեն շոշափվում էր Թոխմախի Մհերի շրջապատից անուններ, երեկվանից շրջանառության մեջ է մտել Տարոն Մարգարյանի շրջապատի մարդկանց անուններ. Պատկառելի թիվ՝ 14 հոգի, որոնց ԱԱԾ հատուկ ջոկատայինները երեկ բերման ենթարկել:



Հանրությունն ուղղակի ցնցված է. ստացվում է , որ մեր պաշտոնյաները գողականների միջոցով են խնդիրներ լուծել, ու հիմա հանրությունը պարտավոր է ամեն օր լսել պաշտոնյաների կամ նրանց շրջապատի հետ ագուցվող նորանոր անուններ:



Նման պարագայում, եթե փաստերը համապատասխանում կամ գոնե շոշափում են պաշտոնյայի անունը, չկա՞ որևէ լծակ, որ թեկուզ ժամանակավորապես դադարեցվեն տվյալ պաշտոնյայի պետական լծակները՝ նրանք ըստ այնմ չօգտագործելու համար… Թե՞ նրա մերձավոր շրջապատը կապ չունի պաշտոնյայի հետ:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ