Ոչ Դաշնակցությունն է դիմել, ոչ էլ նրան հրավիրել են մտնել կոալիցիա. Աղվան Վարդանյան

Ոչ Դաշնակցությունն է դիմել, ոչ էլ նրան հրավիրել են մտնել կոալիցիա. Աղվան Վարդանյան

«Դաշնակցությանը» որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, ինքն էլ որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:



«Օրինակ՝ Դուք ինչպե՞ս կարող եք հայտնվել մեր տանը: Երկու տարբերակ կա. մեկը, որ զանգեք ու ասեք՝ ուզում եմ գալ, մյուսը, որ ես Ձեզ հրավիրեմ: Մեզ որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, մենք որևէ մեկին չենք դիմել կոալիցիա մտնելու համար»,- ասել է Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ 2009-ից հետո, երբ «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայից, չի եղել շաբաթ, ամիս, որ մամուլը չգրի, որ «Դաշնակցությունը» մտնում է կոալիցիա: