ԼՂՀ ԱԺ-ի 33 տեղի համար պայքարում է 216 թեկնածու

ԼՂՀ ԱԺ-ի 33 տեղի համար պայքարում է 216 թեկնածու

2015 թվականի մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն և 50 թեկնածու, տեղեկացրել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ նշելով, որ թեկնածուներից մեկն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Համամասնական 22 մանդատի համար հայտ է ներկայացրել 7 կուսակցություն. որոնց համամասնական ցուցակներում ընդհանուր առմամբ՝ ընգրկված է 167 թեկնածու:



Իսկ 11 մեծամասնական ընտրատարածքներում հաղթանակի համար կպայքարեն հայտ ներկայացրած անհատ քաղաքացիները:



 ԼՂՀ Սահմանադրության համաձայն՝ պատգամավոր կարող է դառնալ քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: