Հիմնադիր խորհրդարանի անդամին դանակահարած անձը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Հիմնադիր խորհրդարանի անդամին դանակահարած անձը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում մարտի 28-ին «Հիմնադիր Խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ Հրաչիկ Միրզոյանի դանակահարության մեջ կասկածվող Կամո Խաչատրյանը ներկայացել է ոստիկանություն։ «Այն անձը, ում տուժողը լուսանկարում ճանաչել է՝ որպես իրեն մարմնական վնասվածք պատճառած անձ, մեղայականով ներկայացել է ոստիկանություն»,-ասաց Տռուզյանը։



Հիշեցնենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի»՝ մարտի 28-ին նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Գյումրիում դանակահարվել էր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։