Կարինե Աճեմյանը՝ Քիմ Քարդաշյանի այցի, նրա գեղեցկության ու օգտակարության մաիսն

Կարինե Աճեմյանը՝ Քիմ Քարդաշյանի այցի, նրա գեղեցկության ու օգտակարության մաիսն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով Քիմ Քարդաշյանն հայկական դիմագծեր ունի և նման է հայուհու։ 
Լրագրողների հետ զրույցում այսօր տիկին Աճեմյանն ասաց, որ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչ հեղինակություն ունի Քիմ Քարդաշյանը․ «Ես հիմա չեմ խոսում այն մասին, թե ինչու է այդպես, բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, և փաստորեն 77 միլիոն մարդ նրան հետևում են, նրա հետևից գնում են, լսում են, կարդում են, երկրպագում են»։



Արդյոք գեղեցի՞կ կին է Քարդաշյանը Աճեմյանի աչքերով։ «Ես չեմ կարող տղամարդկանց անունից խոսել, որովհետև ես իմ չափանիշներն ունեմ կանացի գեղեցկության հետ կապված»,-ասաց նա։ Աճեմյանը նշեց նաև, որ Քիմը աշխարհում շատ ճանաչված է և կարող է խոսել Հայաստանի մասին, Հայոց ցեղասպանության մասին, իսկ դա նշանակում է, որ շատ մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն՝ Հայաստանը որտեղ է, արդեն կիմանան ու կիմանան նաև Հայոց ցեղասպանության մասին։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե փաստորեն Քիմ Քարդաշյանն ավելի մեծ գործ կարող է անել Հայաստանի ու Ցեղասպանության ճանաչման գործում, քան անում է Հայաստանի արտգործնախարարությունը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Գիտե՞ք ինչ, էդ առումով եմ ասում, որ նա պարզապես շատ ճանաչված է, և նրա խոսքին հետևում են, շարժումներին հետևում են, ֆիլմերը նայում են, և այն, ինչ կնկարահանվի այստեղ, նույնպես շատ պոպուլյար կդառնա, ինչը մեզ այսօր շատ պետք է»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ