Ղուրանը թարգմանվել է հայերեն

Ղուրանը թարգմանվել է հայերեն

Աշխարհում առաջին անգամ մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը, հայերեն է թարգմանվել, գրում է Sabah օրաթերթի կայքը։

Թարգմանությունն իրականացրել է Անկարայի համալսարանի Պատմության, աշխարհագրության ու լեզվի ֆակուլտետի Հայոց լեզվի ու մշակույթի բաժնի ասպիրանտ Յավուզ Այդընը:

2500 էջից բաղկացած Ղուրանի հայերեն տարբերակը խմբագրել է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Արևմտահայերենով ու արևելահայերենով թարգմանված գիրքը տպագրվել է 4.000 օրինակով: