Հայտնի է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը

Հայտնի է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը

Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն հաստատել է 2015թ. մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցություններին հասանելիք համամասնական մանդատների թիվը։



1. «Ազատ հայրենիք» կուսակցություն-11 մանդատ



2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն-1 մանդատ



3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» - 4 մանդատ



4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» - 4 մանդատ



5. «Շարժում 88» կուսակցություն - 2 մանդատ



Ըստ ընտրական օրենսգրքի կուսակցությունները իրենց անվանական ցուցակները պետք է ներկայացնեն մանդատների թվի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում։



ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով մայիսի 18-ին կկայանա կուսակցությունների անվանական ցուցակների հաստատումը, իսկ ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին։