Մեքսիկացի ռեժիսորը կգլխավարի Վենետիկի կինոփառատոնի միջազգային ժյուրին

Մեքսիկացի ռեժիսորը կգլխավարի Վենետիկի կինոփառատոնի միջազգային ժյուրին

Մեքսիկացի հայտնի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը, ով շատ աշխատել է Հոլիվուդում, այս տարի կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի միջազգային ժյուրին: Այդ մասին հայտարարել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան, գրում է ТАСС-ը:



Կուարոնը Ջորջ Քլունիի և Սանդրա Բուլոկի մասնակցությամբ «Ձգողականություն» ֆիլմի համար երկու «Օսկար» մրցանակի է արժանացել: Այդ ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում 2013 թվականին:



Նա մի շարք հայտնի ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը» և «Գեղեցիկը»:



Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի Լիդո կղզում սեպտեմբերի 2-ից 12-ը: