ՀԱՀ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀԱՀ-ի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 18-ին ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը (նստավայրը` Կիև) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը կարևորել է հայ-հարավաֆրիկյան հարաբերությունների զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցության խորացմանը:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Բասսոնն ասել է, որ ՀԱՀ-ը նույնպես մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերություններին, և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր` համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար: