Նրանք կգնան կրակի բերան

Նրանք կգնան կրակի բերան

Սիրիա մեկնող պատգամավորական խմբում են ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամներ Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, ՀՅԴ-ից ` Միքայել Մանուկյանը, «Ժառանգությունից»` Թևան Պողսյանը, ԱԺ աշխատակազմից` Ռուզան Մանուկյանը: Այս մասին Tert.am –ին հայտնել է Տաճատ Վարդապետյանը:

Նա հավելել է, որ Սիրիա պատգամավորների այցին կնախորդի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը:



Ավելի վաղ, Սիրիայում իրավիճակի՝ գնալով ավելի վտանգավոր դառնալու պատճառով, ԱԺ «Հայ ազգային կենգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կոչով, ԱԺ խմբակցությունները ԱԺ նախագահի մոտ քննարկում կազմակերպեցին` որոշելու համար, թե ինչ կարելի է անել սիրիահայերի համար, ինչի ընթացքում էլ եղավ առաջարկը` պատգամավորներին գործուղել Սիրիա: