Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի Հայաստանում գործող մոնստրի հետ

Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի Հայաստանում գործող մոնստրի հետ

Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի Հայաստանում գործող մոնստրի հետ։ «Դա ավելի շատ շփոթեցնելու համար է»,- տեղեկացրին արցախյան մեր աղբյուրները: Կուսակցության ստեղծման մասին հայտարարած թե Կարեն Օհանջանյանը, թե Արեւիկ Պետրոսյանը հայտնի «ղուկասյանականներ» են: Արեւիկ Պետրոսյանն Արցախի 5-րդ գումարման պատգամավոր էր` Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, որի ղեկավարն Աշոտ Ղուլյանն է, սակայն կուսակցության իրական «տերն» Արկադի Ղուկասյանն է: Այս անգամ եւս Արեւիկ Պետրոսյանն ԱԺԿ-ի համամասնական ցուցակում է եղել, սակայն չի անցել: Ներքին խնդիրնե՞ր են առաջացել Ղուլյանի եւ իր կուսակիցների միջեւ, գաղտնիք չէ, որ Արկադի Ղուկասյանը ցանկանում է դառնալ ԼՂ հաջորդ նախագահ, հարցրինք մեր զրուցակցին: «Չէ, խնդիրն առնչվում է Ղարաբաղում եւս սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, նրանք, ովքեր դեմ են այդ փոփոխություններին, արդեն իսկ փորձում են այլընտրանքային, ընդդիմադիր հարթակներ ստեղծել, որ կարողանան մի քանի կետից պայքարել»: