ՀՀ մշակույթի նախարարությունը Իրինա Ալեգրավային ոսկե մեդալ է շնորհել

ՀՀ մշակույթի նախարարությունը Իրինա Ալեգրավային ոսկե մեդալ է շնորհել

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 23-ին կայացավ ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը։ ՀՀ մշակույթի նախարարության անունից փոխնախարար Արև Սամուելյանը Իրինա Ալեգրովային շնորհեց ՀՀ մշակույթի նախարարության բարձագույն պարգև՝ ոսկե մեդալ՝ էստրադային երաժշտական արվեստում ունեցած ներդրումի, ինչպես նաև՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման համար։



«Ձեզ սիրում ու միշտ անհամբերությամբ սպասում են Հայաստանում»,- ասաց Արև Սամուելյանը։



Հուզված երգչուհին շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ իրեն Հայաստանում «իրենցն» են համարում։