Հաղթեց Շվեդիան (լուսանկարներ)

Հաղթեց Շվեդիան (լուսանկարներ)

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հոբելյանական 60-րդ մրցույթում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլևը՝ Heroes («Հերոսներ») երգով: Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան A million voices («Միլիոն ձայն») կոմպոզիցիայով գրավեց երկրորդ, իսկ երրորդ տեղում է Իտալիան ներկայացնող Il Volo եռյակը:



Քվեարկությանը մասնակցել են ինչպես հեռուստադիտողները, այնպես էլ մասնագիտական ժյուրին: Հետաքրքիր է, որ քվերկությունների սկզբում բացահայտ առաջատարն էր ռուս երգչուհին, սակայն Շվեդիայի ներկայացուցիչին քվեարկությունները դուրս բերեցին առաջին տեղ:



Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցավ 6-րդ համարի ներքո և զբաղեցրեց 16-րդ տեղը։ «Հայերս մնացինք հերթական անգամ չհասկացված և մեր ինքնատիպության մեջ միայնակ»,- արձագանքել է ֆեյսբուքահայությունը:



«Եվրատեսիլ 2016»-ը կկայանա Շվեդիայում: