Հունաստանը «ոչ» է ասում վարկատուների տարբերակին

Հունաստանը «ոչ» է ասում վարկատուների տարբերակին

Հունաստանում վակատուների պայմաններն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանրաքվեի ընթացքում գերակշռում է «ոչ» տարբերակը։



Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։



Աղբյուրի տվյալներով՝ սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ վարկատուների առաջարկներին «ոչ» ասողների քանակը 4-8 տոկոսով ավելացել է։



Հիշեցնենք, որ այսօր Հունաստանում հանրաքվե է տեղի ունենում, որի ընթացքում ժողովուրդը պետք է որոշի՝ ընդունել միջազգային վարկատուների առաջարկներն ու խստացնել երկրի տնտեսությունը, թե ոչ։



Հանրաքվեն կշարունակվի մինչև տեղական ժամանակով ժամը19։00-ն։