Ազգությամբ հայ պարուհու ազատազրկման դատավճիռը հաստատվել է

Ազգությամբ հայ պարուհու ազատազրկման դատավճիռը հաստատվել է

Եգիպտական դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «Սաֆինազ» բեմական կեղծանվամբ հայտնի հայազգի պորտապարուհի Ծովինար Գուրյանին: BBC-ի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ կայացած դատավճիռը հաստատվել է:



Պարուհուն մեղադրել էին եգիպտական դրոշի գույներով զգեստով պարելու համար, համարելով որ դա անարգանք է երկրի դրոշի նկատմամբ: Բացի ազատազրկումից, նա պետք 2000 դոլար տուգանք վճարի:



Եգիպտոսում ազգային դրոշը վիրավորելու մասին օրենքն ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ: Դեռևս հայտնի չէ՝ կձերբակալվի՞ արդյոք պարուհին, թե նրան ազատ կարձակեն գրավի դիմաց:



Սաֆինազը Եգիպտոսում ելույթ է ունենում երկու տարուց ավելի: Նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում և հանդես է գալիս հարսանյաց արարողությունների ժամանակ: