Բատկան պետք է տղամարդ լինի. Բելոռուսի ԿԸՀ նախագահ

Բատկան պետք է տղամարդ լինի. Բելոռուսի ԿԸՀ նախագահ

Բելոռուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, մեկնաբանելով հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունները, տեսակետ է հայտնել, որ երկրում իշխանությունը պետք է պատկանի տղամարդու, ով կդիտվի որպես «ժողովրդի հայր»:



«Կինը, իհարկե, կարող է լինել շատ ազդեցիկ մարդ, բայց նա, այնուամենայնիվ, պետք է աշխատի իր համար ավանդական ոլորտներում՝ ղեկավարի կրթությունը, մշակույթը և այլն: Բայց բատկան պետք է տղամարդ լինի, մի տեսակ՝ ազգի հայր»,- ասել է Երմոշինան:



Երմոշինան ասել է նաև, որ այս պահին Ալեքսանդր Լուկաշենկոյին արժանի մրցակից ինքը չի տեսնում: