ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Սահակաշվիլիի սևեռուն գաղափարը

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Սահակաշվիլիի սևեռուն գաղափարը

Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի որոշումը՝ Օդեսայի արհմիությունների տանը տեղակայել Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը, սրբապզծություն է, իսկ երկրի նախագահ Պորոշենկոյի պատրաստակամությունը՝ պաշտպանել այդ գաղափարը, ցույց է տալիս, որ ուկրաինական իշխանությունները ցանկություն չունեն բացահայտել այդ շենքում խաղաղ բնակիչների սպանությունը նեոնացիստների կողմից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է մարդու իրավունքների գծով ՌԴ ԱԳՆ հավատարմատար Կոնստանտին Դոլգովը:



«Սահակաշվիլիի գաղափարը՝ տեղակայել Ուկրաինայի ՌԾՈւ շտաբը Օդեսայի արհմիությունների տանը, ցույց է տալիս, թե որքան հեռու է այդ բանկրոտ- փախստական քաղաքական գործիչը Ուկրաինայում ազգային համաձայնության գաղափարներից»,- նշել է դիվանագետը: