Երկրաշարժ` Թուրքիայում

Երկրաշարժ` Թուրքիայում

Թուրքիայում այսօր լուսադեմին երկրաշարժ է տեղի ունեցել:



Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, ցնցումները գրանցվել են ժամը 04:03-ին՝ Իզմիրում:



Համաձայն Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի տվյալների՝ 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի Ուրլա շրջանը:



Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 15.08 կմ խորությամբ: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: