Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա

Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա

Անկարայում կկայանա թուրք-սիրիական սահմանին տեղակայված զորքերի հրամանատարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Սիրիա ներխուժման հարցը, գրում է Hurriyet-ը։

Հանդիպմանը կմասնակցեն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների հրամանատարները։ Հարցերից մեկը կլինի հնարավոր ներխուժման գործողության հրամանատարի նշանակումը։

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայել է 54.000 զինվոր, ինչը կազմում է երկրի ցամաքային զորքերի ամբողջ թվի մոտ 15%-ը։

Հուլիսի 3-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան վերջին մի քանի ամիսներին մեծացրել է Սիրիայի հետ սահմանին ռազմական զորակազմը, ներառյալ՝ հատուկջոկատայինները և ռազմական տեխնիկան։