Մեկնում եմ Մոսկվա՝ ԼՂ հարցով խորհրդակցությունների. Ուորլիք

Մեկնում եմ Մոսկվա՝ ԼՂ հարցով խորհրդակցությունների. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով խորհրդակցությունների։
Դիվանագետն այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։



«Այսօր մեկնում եմ Մոսկվա և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խորհրդակցություններին։ Մենք միասին աշխատում ենք ԼՂ-ում խաղաղության համար»,-գրել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուորլիքը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ տարածաշրջան կայցելեն ընթացիկ ամսվա վերջին