ԱՄԷ-ում այսօր եռօրյա սուգ է հայտարարվել

ԱՄԷ-ում այսօր եռօրյա սուգ է հայտարարվել

ԱՄԷ-ում այսօր եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Եմենի Մարիբ նահանգում 45 զինծառայողի զոհվելու հետ, հաղորդում է WAM լրատվական գործակալությունը: Զինծառայողները զոհվել են Եմենի շիա ապստամբների հասցրած հրթիռային հարվածի ժամանակ: ԱՄԷ-ի զինծառայողները մասնակցում են Եմենի շիա ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքի ռազմական գործողությանը:



Սրանից առաջ հաղորդվել էր Եմենի գործողության ժամանակ ԱՄԷ-ի 7 զինծառայողի զոհվելու մասին, որոնցից երկուսը համարվել են ոչ մարտական կորուստներ: ԱՄԷ-ին արդեն իսկ աննախադեպ կորուստների կապակցությամբ իրենց ցավակցություններն են հղել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Մարոկկոն, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եմենը և այլ երկրներ: ԱՄԷ-ի արտգործնախարարին ցավակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: