Թուրքիայում հարձակման թիրախ է դարձել ոստիկանական զրահագնացը. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում հարձակման թիրախ է դարձել ոստիկանական զրահագնացը. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանական զրահամեքենայի դեմ իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է 3, զոհվել 2 ոստիկան։



Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիրի Սուր շրջանում։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։



Ենթադրաբար դրա կազմակերպիչը եղել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն։



Դրանից հետո Սուրում պարետային ժամ է հայտարարվել և քուրդ զինյալներին գտնելու համար հատուկ գործողություն է սկսվել, որին մասնակցել է նաև ուղղաթիռ։