Սնոուդենը կտրում է ճյուղը, որի տակ թաքնված է

Սնոուդենը կտրում է ճյուղը, որի տակ թաքնված է

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ համացանցում ազատության ճնշման, ինչպես նաև միասեռականների իրավունքների նկատմամբ վատ վերաբերմունքի համար, գրում է rbc.ru-ն:



Գերմանական Spiegel-ի հաղորդմամբ, Բյորնսոնի անվան նորվեգական մրցանակի հանձնման արարողության ժամանակ Սնոուդենը, միանալով Ռուսաստանից վիդեոկապի միջոցով, նաև հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ իրեն ապաստան տված Ռուսաստանից:
Սնոուդենը «սկզբունքորեն սխալ» է անվանել ռուսական իշխանությունների ձգտումը՝ զսպել համացանցում ակտիվությունը: Նա համացանցի սահմանափակումները բնութագրել է որպես «սխալ քաղաքականություն»:



«Ես բավական քննադատաբար եմ վերաբերել դրան անցած տարի և այդպես կվերաբերեմ նաև ապագայում, քանի որ ձգտումը, որը մենք տեսնում ենք ռուսական իշխանությունների մոտ՝ ավելի ու ավելի շատ վերահսկել համացանցը, ավելի ու ավելի շատ վերահսկել այն, ինչ մարդիկ տեսնում են, անգամ նրանց անձնական կյանքի մասը, որոշել, թե ինչն է հարմար, իսկ ինչը ոչ, արմատապես սխալ է»,- նշել է Ազգային անվտանգության գործակալության նախկին գործակալը:



Միացյալ Նահանգներում Սնոուդենին հեռակա կարգով ներկայացվել են լրտեսության և պետական սեփականության գողացման մեջ մեղադրանքներ: ԱՄՆ օրենքների համաձայն՝ նրան սպառնում է մինչև երեսուն տարի ազատազրկում կամ մահապատիժ: