«Իսլամական պետության» հաջողություններն Իրաքում ավարտվեցի՞ն

«Իսլամական պետության» հաջողություններն Իրաքում ավարտվեցի՞ն

Իրաքի զինված ուժերը աշխարհազորայինների աջակցությամբ «Իսլամական պետություն» խմբավորման 100 գրոհայինների են ոչնչացրել երկրի մի շարք շրջաններում: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին կիրակի հայտնել են Իրաքի ՆԳՆ-ից:



Նախարարության հայտարարության համաձայն` ավիացիան առնվազն 60 արմատական զինյալի է ոչնչացրել Բայջի քաղաքում և 30 զինյալի` Էր-Ռամադիում:



17 զինյալ սպանվել է Բայջիում անվտանգության ուժերի և աշխարհազորայինների հրթիռակոծման հետևանքով, ևս 33-ը` վնասվածքներ են ստացել: Էլ-Փալուջիում բանակայիններին հաջողվել է 13 զինյալի սպանել, որոնց թվում տեղի ղեկավարն ու նրա երկու տեղակալը: