Մենք մեր այո-ն կամ ոչ-ը կասենք հանրաքվեի ժամանակ. Դեմկուսի նախագահ

Մենք մեր այո-ն կամ ոչ-ը կասենք հանրաքվեի ժամանակ. Դեմկուսի նախագահ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասին դեռ հստակ որոշում չունի, արդյոք կողմ կքվեարկի թե դեմ․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը․ «Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը լուրջ ուսումնասիրել ենք և եկել ենք այն եզրակացության, եթե կարևոր սկզբունքային հարցադրումները ընդունվեն այնպես, ինչպես մենք և հասարակության մեծամասնությունն է պատկերացնում, ապա մենք կողմ կլինենք Սահմանադրոթյան նախագծին։ Այն, ինչ որ դրված է սահմանադրական  նախագծի մեջ, այն չի զարգացնում մեր ժողովրդավարոթյունը»։



Ա. Սարգսյանն ասաց, որ իր համար մինչ օրս անհասկանալի է Սահմանադրական բարեփոխումների հարցում շտապողականությունը և ճշիտ կլիներ հանրաքվեն անցկացնել մարտ ամսին, այլ ոչ թե տարեվերջին․ «Անհասկամալի է նաև այն, եթե հանրաքվեն եղավ և Սահմանադրության բարեփոխումների ծրագիրը ընդունվեց, ապա Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականը կմնա որպես նախագահ, թե ինքն էլ անցում կկատարի նոր Սահմանադրությանը, այստեղ արդեն խնդիրներ կան»։ Սարգսյանն ասաց, որ իրենց կուսակցությունը ի սկզբանե կողմնակից է եղել խորհրդարանական պետության․ «Մենք կողմ ենք խորհրդանական պետությանը ոչ թե վարչապետական պետության, այսպիսի նախագծով մենք դառնում ենք վարչապետական երկիր»։



Խոսելով «Ոչ»-ի ճակատի մասին՝ Ա. Սարգսյանն ասաց, որ եթե առանց հիմնավորելու ասում են՝ ոչ, ապա այն դառնում է սև ու սպիտակ․ «Մենք մեր այո-ն կամ ոչ-ը կասենք հանրաքվեի ժամանակ, երբ փոփոխված Սահմանադրոթյունը պատրաստ կլինի»